Զարուհի Բաբուխանյանը Արցախի իրավիճակի շուրջ հարցազրույց է տվել նորվեգական լրատվամիջոցի

10/10/2020

ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ, "Տարածաշրջանային գիտակրթական կենտրոնների միավորում" ՀԿ նախագահ, լրագրող Զարուհի Բաբուխանյանը Արցախի իրավիճակի շուրջ հարցազրույց է տվել նորվեգական հայտնի լրագրող Հենդրիկ Վեբբերին։ Հարցազրույցի ընթացքում Զ․ Բաբուխանյանը ներկայացրել է Արցախյան հակամարտության արդի իրավիճակը, ինչպես նաեւ անդրադարձել հակամարտության պատմությանը։ Հակիրճ ներկայացվել է նաեւ Հայաստանի պատմությունը։

Իր խոսքի ընթացքում Զ․ Բաբուխանյանը շեշտադրել է Թուրքիայի աննախադեպ դերը եւ աջակցությունը Ադրբեջանին այս հակամարտության մեջ։ Նա նաեւ ընդգծել է, որ փաստացի Հայաստանը հակամարտում է միջազգային ահաբեկչության հետ։

Խոսելով Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների դերակատարության մասին՝ Զ․ Բաբուխանյանը նշել է, որ "այն փաստը, որ թուրքական սահմանից այսօր չունենք հարձակում, իրենց ներկայության շնորհիվ է"։

Հարցին՝ ինչպես է տեսնում հակամարտության լուծումը, Զ․ Բաբուխանյանը պատասխանեց, որ միջազգային հանրությունը պետք է ընդունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն եւ ճանաչի Արցախի հանրապետության անկախությունը։

iravunk.com